Սիրիան և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերաբացել դեսպանատները. ԶԼՄ

Սիրիա
Սաուդյան Արաբիան Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2012 թվականին՝ փակելով Դամասկոսում գործող դիվանագիտական առաքելությունը և արտաքսելով Սիրիայի դեսպանին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Սիրիան և Սաուդյան Արաբիան հարաբերությունները խզելուց ավելի քան տասը տարի անց պայմանավորվել են վերաբացել դեսպանատները։ Տեղեկությունը հայտնում է «Reuters» գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին։
ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ մի շարք արաբական երկրներ, որոնք չեն համագործակցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ, ձգտում են վերականգնել նրա հետ հարաբերությունները։
Գործակալության աղբյուրի խոսքով` դիվանագիտական առաքելությունների աշխատանքի վերսկսումը Դամասկոսի համար կարող է քայլ դառնալ արաբական երկրների «գիրկը» վերադառնալու ճանապարհին։
Սաուդյան Արաբիան Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2012 թվականին՝ փակելով դիվանագիտական առաքելությունը Դամասկոսում և արտաքսելով Սիրիայի դեսպանին:
Հիշեցնենք`2023 թվականի մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Պեկինում կայացած բանակցությունների արդյունքում Սաուդյան Արաբիայի և Իրանի ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին։ Կողմերը պայմանավորվել են երկու ամսվա ընթացքում դեսպանատուն և ներկայացուցչություններ բացել։