Սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի աշխատանքները փակուղում չեն. Մինասյան

Արխիվային լուսանկար
Գրիգոր Մինասյանը նշեց, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովում մեծ ծավալով աշխատանքներ են իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի աշխատանքները փակուղում չեն` քննարկումներ և ներքին աշխատանքներ են տարվում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար, հանձնաժողովի անդամ Գրիգոր Մինասյանը։
«Հայաստանում հանձնաժողովը բավական մեծ ծավալով աշխատանքներ է իրականացնում»,–ասաց նա։
Մինասյանն այլ մանրամասներ չհայտնեց։
Հիշեցնենք՝ 2022 թ. մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում ստորագրեց։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի ունեցավ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստն անցկացվեց օգոստոսի 30-ին Մոսկվայում։