Ռուսաստանցի Անաստասիա Դեմուրչյանը դուրս է եկել բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ

Անաստասիա Դեմուրչյան
Մենամարտի երեք ռաունդից հետո մրցավարները հաղթանակը շնորհել են Դեմուրչյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մինչև 70 կգ քաշային կարգում հանդես եկող ռուսաստանցի բռնցքամարտիկ Անաստասիա Դեմուրչյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է championat.com մարզական կայքը։
Նրա մրցակիցը եղել է Չինաստանի ներկայացուցիչ Պան Չժոուն։ Մենամարտի երեք ռաունդից հետո մրցավարները հաղթանակը շնորհել են Դեմուրչյանին։
Ի դեպ, Պան Չժոուն հայ բռնցքամարտիկ Անի Հովսեփյանին հաղթել էր 1/8 եզրափակիչում։
Ավելի վաղ Ռուսաստանի ևս մեկ ներկայացուցիչ Նատալյա Սիչուգովան, որը հանդես է գալիս մինչև 63 կգ քաշային կարգում, հաղթել էր կոլումբիացի Գաբրիելա Կամիլոյին և նույնպես դուրս եկել մրցաշարի եզրափակիչ:
Նշենք, որ կանանց աշխարհի առաջնությունն անցկացվում է մարտի 15-31-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում:
Հիշեցնենք` բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը, սակայն բոլոր 6 մասնակիցները դուրս մնացին հետագա պայքարից։