ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՌԴ կործանիչները Խարկովի մարզում ուկրաինական Սու-24 ռմբակոծիչ են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունը։
«Խարկովի մարզի Բոգուսլավկա բնակավայրի շրջանում ՌԴ ՕՏՈւ–ի կործանիչ ավիացիան Ուկրաինայի օդուժին պատկանող Սու-24 ինքնաթիռ է խոցել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ ԼԺՀ-ում, ԴԺՀ-ում, Խարկովի և Խերսոնի մարզերում 16 անօդաչու և HIMARS ՀԿՌՀ–ի 5 արկ է խոցվել։
Հիշեցնենք՝ 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։