Պապիկյանն այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի, զրուցել դիրքապահների հետ

Պապիկյանն այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի
ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել դիրքերի ինժեներական կառույցների հագեցվածությանը, կացարանային պայմաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր, N զորամիավորում կատարած այցի ընթացքում, շրջել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտում, հետևել մարտական հերթապահության ընթացքին, զրուցել դիրքապահների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Պապիկյանն այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի
Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել դիրքերի ինժեներական կառույցների հագեցվածությանը, կացարանային պայմաններին։
Պապիկյանը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին, թիկունքային ապահովումն իրականացնող ծառայությունների պետերին՝ դիրքերին մատակարարվող զինամթերքի, սննդի, ինժեներական միջոցների ապահովումը լիարժեք կազմակերպելու նպատակով։
Այնուհետև նախարարն այցելել է զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկի համար շենք-շինությունների կառուցապատման տարածք։ Նա շրջել է մասնաշենքերում, հետևել շինարարության ընթացքին, պատասխանատուներին հանձնարարականներ տվել սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտելու և շինությունների շինարարական նորմերը պահպանելու ուղղությամբ։
Министр обороны Сурен Папикян посетил одну из воинских частей республики (23 марта 2023). Армения