Մայիսից ՀՀ ՆԳՆ-ում կսկսվի փրկարարների ատեստավորումը՝ աշխատավարձի բարձրացմամբ

Քննությունները պետք է հանձնվեն երեք տարին մեկ անգամ, իսկ պաշտոնի բարձրացման դեպքում ատեստավորումը պետք է տեղի ունենա արտահերթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. 2023 թվականի մայիսից Հայաստանի ՆԳՆ-ում կսկսվի փրկարարների ատեստավորումը։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
Ինչպես զինվորականների, ոստիկանների և ուսուցիչների դեպքում՝ ատեստավորումն անցնելուց հետո փրկարարների աշխատավարձը կբարձրանա, սակայն ատեստավորումը ենթադրում է մասնագիտական պատրաստվածության ամբողջական ստուգում։
Փրկարարները մարել են պայմանական թշնամու կողմից ռմբակոծված ԵՊՀ–ում բռնկված հրդեհը
Այն ներառելու է տեսական մաս՝ թեստային առաջադրանքների տեսքով (տարբեր բաժանմունքների համար դրանք տարբեր են լինելու), ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածության և հմտությունների ստուգում։
Ինչպես զինվորականների և ոստիկանության դեպքում, ատեստավորումը և աշխատավարձի բարձրացումը ուժի մեջ կլինի երեք տարի, որից հետո կպահանջվի նոր ատեստավորում: Իսկ պաշտոնի բարձրացման դեպքում այն պետք է տեղի ունենա արտահերթ ՝ նոր պաշտոնի կամ կոչման համար նախատեսված պահանջների համաձայն: