Համաշխարհային պատերազմը ստացավ իր «Մոսկվա-23»-ը

Սի Ծինփինն ու Վլադիմիր Պուտինը
Մոսկվայում Ռուսաստանի ևՉինաստանի առաջնորդների հանդիպումը «Թեհրանի նոր համաժողով» է, որը նշագծում է աշխարհի հետկոնֆլիկտային կառուցվածքի արդեն տեսանելի ուրվագծերը։
Sputnik

Դավիթ Նարմանիա, ՌԻԱ Նովոստի

Երեկ ավարտվեց այս տարվա գլխավոր դիվանագիտական իրադարձությունը՝ Սի Ծինփինի եռօրյա այցը Ռուսաստան։ Մանրամասները, թե ինչ է հաջողվել պայմանավորվել Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդներին, արդեն ակտիվորեն քննարկվում են։ Այս քննարկումները կշարունակվեն բավականին երկար, ընդ որում՝ ոչ միայն Մոսկվայում և Պեկինում։ Բայց այսօր այցի հնարավոր հետևանքները շատ ավելի հետաքրքիր թեմա են դատողությունների համար՝ կարծում է ՌԻԱ Նովոստիի վերլուծաբանը:
Ամենահայտնի եվրասիացիներից մեկը՝ Լև Նիկոլաևիչ Գումիլևը, ռուսական գիտության մեջ մտցրել է «երկար կամքի տեր մարդիկ» հասկացությունը։ Սկզբում այդպես էին անվանում մոնղոլացի պատանիներին, որոնք ստիպված էին լքել կուրենը և ապրել իրենց տեսակից առանձին՝ թափառելով տափաստանում, փորձելով ուժով ապահովել իրենց գոյատևումը։ Մասնատված Մոնղոլիայում նրանք ստիպված էին մանևրել ազդեցիկ կլանների շահերի միջև։ Աստիճանաբար միավորվելով՝ նրանք դարձան շարժիչ ուժը, որը ստեղծեց հսկա կայսրությունը։ Սակայն դրա համար նրանք սկզբում ստիպված էին մարտահրավեր նետել կայացած կարգին։
Ինչ-որ իմաստով Մոսկվայում այս շաբաթ հանդիպեցին երկու «երկար կամքի տեր մարդիկ»։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Չինաստանն արդեն հիմա մարտահրավեր են նետում «կանոնների վրա հիմնված կարգին»՝ ձևավորելով այլընտրանքային տեսակետ, թե ինչպես պետք է կազմակերպվի համաշխարհային հանրությունը: Նման քայլերը, բնականաբար, չեն բավարարում ներկայիս «ազնվականությանը»՝ ԱՄՆ-ին և դրա եվրոպական դաշնակիցներին։
Ինչ արժեն թեկուզ բանակցությունները խանգարելու, իսկ հետո այդ այցը լրատվական օրակարգում ինչ-որ կերպ հետ մղելու փորձերը։
Սկզբում Ռուսաստանի նախագահին մեղադրեցին երեխաներին գողանալու մեջ, որոնց իրականում դուրս են բերել գնդակոծության տակից։ Դե, սա ցույց է տալիս ռուս զինվորների զանգվածային ռազմական հանցագործությունների մասին կեղծիքների ամբողջ անօգուտությունը։ Եվ, ընդհանուր առմամբ, Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի, Սիրիայի պատերազմների ճարտարապետները չէ, որ պետք է մեղադրեն ինչ-որ մեկին անբավարար մարդասիրության մեջ: Այնտեղ, որտեղ Ռուսաստանը փորձում է փրկել երեխաներին, Արևմուտքը պարզապես մահվան կմատներ նրանց:
Հետո դիմեցին մեկ այլ՝ ավելի տարօրինակ քայլի։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չհայտարարված այցով Կիև ժամանեց։ Արևելյան մի հյուրին մյուսով հավասարակշռելու նման փորձը համոզիչ չի թվում, բայց բացատրելի է. սա ուղղակի ազդանշան է Պեկինին, որ նրա կողքին ևս մեկ ամերիկյան արբանյակ կա:
Կիևը քննադատել է Չինաստանի խաղաղության ծրագիրը Ուկրաինայի վերաբերյալ
Եվ վերջապես, այդ փորձերի վերջնական ակորդը դարձավ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար, բարոնուհի Անաբել Գոլդիի հայտարարությունը՝ Ուկրաինայի զինված ուժերին աղքատացված ուրանով արկեր մատակարարելու մասին, ինչը գործնականում ուղիղ պատասխան է չինական խաղաղ նախաձեռնությանը, որը գումարվում է Սպիտակ տան խոսքերին՝ Մոսկվայում բանակցությունների արդյունքում խաղաղության կոչերի անընդունելիության մասին։ Այլ կերպ ասած՝ Արևմուտքը բացահայտ խոստովանեց, որ պատերազմ է ուզում։
Բայց առավել զվարճալի էր Կիևի իշխանության կողմից Սի Ծինփինին զանգահարելու փորձերի պահը։ Հավանաբար, Զելենսկու գրասենյակում մի քանի օր նստած էին հեռախոսի մոտ և Ծինփինի հետ կապ հաստատելու անհաջող փորձեր էին անում, նույնիսկ բողոքել են վաշինգտոնյան տերերին, որ նրանք ինչ-որ կերպ ազդեն: Առայժմ ապարդյուն։
Այս ամենը չխանգարեց հանդիպմանը, որը դիպուկ նկարագրեց Չինաստանի առաջնորդը. «Հիմա այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք 100 տարի չեն եղել։ Երբ մենք միասին ենք, մենք առաջ ենք տանում այդ փոփոխությունները»։
«Մոսկվա-23»-ը, ըստ էության, Թեհրանի նոր համաժողով է, որը նախանշում է աշխարհի հետկոնֆլիկտային կառուցվածքի արդեն տեսանելի ուրվագծերը։ Եվ խոսքն, իհարկե, ոչ թե Կիևի ռեժիմի դեմ պայքարի, այլ Արևմուտքի հետ շատ ավելի կարևոր դիմակայության մասին է։
Այո, հետագայում մասնակիցների կազմը պետք է ընդլայնվի։ Այո, դեռ հաղթանակի տանող երկար ճանապարհ կա, քանի որ ամեն ինչ կարող է չավարտվել Ուկրաինայով։ Մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ն և դրա դաշնակիցները կփորձեն ռևանշ վերցնել. պոտենցիալ կոնֆլիկտային կետերն ամբողջ աշխարհում քիչ չեն։ Բայց հին աշխարհակարգի պահապանների ակնհայտ խնդիրներն արդեն աչքի են ընկնում՝ դա և՛ Ուկրաինայում Ռուսաստանին դիմակայելու ամբողջ ՆԱՏՕ-ի անկարողությունն է, և՛ տնտեսական խնդիրները, որոնք ահազանգում են խորացող խնդիրների մասին, և՛ առանձին արևմտյան երկրների բնակիչների ներքին դժգոհությունը;
Արևմուտքի պլանը ձախողվեց գլխավոր հարցում. ոչ մի տնտեսական բլիցկրիգ, որը պետք է ծնկի բերեր Ռուսաստանին, չստացվեց։ Եվ Չինաստանի հետ համագործակցության զարգացումը դրա վառ հաստատումն է։
Հաջորդող ամիսները կրիտիկական կլինեն ուկրաինական հակամարտության համար. Բերնս
Հին աշխարհը մահանում է իր անարդարության պատճառով: Երկար տարիներ Արևմուտքը հայտարարում էր, որ հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին ներսում՝ բռնակալություն տարածելով դրսում։ Դա ազատության գաղափարի վաճառք էր, բայց գաղափարի դիմաց պետք էր իրական ազատությունը տալ։ Նրանց, ում նման գործարքը ձեռնտու չէր, ՆԱՏՕ-ի ռմբակոծություններն էին սպասում։
Նոր աշխարհի համար դեռ պետք է պայքարել, և պայքարը հեշտ չի լինի։ Բայց նույնիսկ այդ նոր աշխարհի հաստատումից հետո մենք ստիպված կլինենք ապավինել ոչ միայն ուժին, այլև շահերի հավասարակշռությունը պահպանելու ունակությանը, եթե մենք ուզում ենք, որ աշխարհակարգն ավելի արդար լինի: Միայն այսկերպ կարելի է ապահովել դրա կայունությունը։
Նման մարտահրավերներից չվախենալու համար էլ պետք է «երկար կամքը»։