ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան: Տեղեկությունը հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։
«3.3 կգ քաշով ու 51 սմ հասակով աղջնակի՝ Մերիի վիճակը բավարար է»,–նշված է հաղորդագրությունում։
Այսօր Մերին մայրիկի հետ դուրս կգրվի ծննդատնից ու կմիանա ընտանիքի մյուս անդամներին։