Գործարար շփումներ, համատեղ ծրագրեր. Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի մարզպետին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի մարզպետին
ՀՀ փոխվարչապետն ու Մուրմանսկի մարզպետը համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր են փոխանակել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի մարզպետ Անդրեյ Չիբիսին և համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր քննարկել նրա հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Երկուստեք կարևորվել են տարածաշրջանների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված փոխգործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել գործարար շփումների, բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղիղ տնտեսական կապերի խորացման հարցերի, միջտարածաշրջանային զբոսաշրջության համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հայաստանի և Բելառուսի փոխվարչապետները քննարկել են հնարավոր համագործակցության ոլորտները