Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն. 5-րդ տուրում Հայաստանը 2 հաղթանակ է գրանցել

Էլինա Դանիելյան. Արխիվային լուսանկար
Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը 5 հնարավորից վաստակել են 4 միավոր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնության հինգերորդ տուրում Հայաստանի 6 ներկայացուցիչներից 2–ը հաղթանակ են տոնել, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հաղթանակներ տարան Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը, Էլինա Դանիելյանի, Լիլիթ Մկրտչյանի և Աննա Սարգսյանի խաղերը ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը 5 հնարավորից վաստակել են 4 միավոր:
Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և ավարտվելու է մարտի 30-ին։ Առաջնությանը մասնակցում են 30 երկրի 140 շախմատիստ։
Կանցկացվի 11 մրցափուլ։