Բուլղարիան զենք կվաճառի այլ երկրներին, եթե այն չհայտնվի Ուկրաինայում. երկրի նախագահ

Ռումեն Ռադև
Բուլղարիան չի ընդգրկվել այն 18 երկրների շարքում, որոնք միացել են Եվրոպական պաշտպանական գործակալության` Ուկրաինայի համար սպառազինություն արտադրելու պատվերների նախագծին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտ – Sputnik. Բուլղարիան այլ երկրներին զենք կվաճառի միայն այն պայմանով, որ դրանք հետագայում չփոխանցվեն Ուկրաինային։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է երկրի նախագահ Ռումեն Ռադևը։
Նա հիշեցրել է, որ Բուլղարիան չի ընդգրկվել այն 18 երկրների շարքում (ԵՄ 17 երկիր և Նորվեգիա), որոնք միացել են Եվրոպական պաշտպանական գործակալության` Ուկրաինայի համար սպառազինություն արտադրելու պատվերների նախագծին:
Մոսկվան կարձագանքի, քանի որ Արևմուտքը սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել. Պուտին
«Մենք պարտավորություններ ենք ստանձնում միայն այն արկերի մասով, որոնք կարող են վաճառվել մեր գործընկերներին և դաշնակիցներին, եթե նրանք մեզ խնդրեն, բայց ոչ Ուկրաինային», - ասել է Բուլղարիայի նախագահը:
ԵՄ-ի ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային ռազմամթերքի արագ փոխանցման, համատեղ գնումների և ռազմական արտադրության ավելացման պլանը, ավելի վաղ ԵՄ-ի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները քաղաքական մակարդակով համաձայնեցրել էին այն պլանը, որը նախատեսում է առաջիկա 12 ամիսների ընթացքում Ուկրաինային մեկ միլիոն ռազմամթերք մատակարարել:
Ուկրաինային աղքատացված ուրանով զենքի մատակարարումը ՌԴ–ին նետված ձեռնոց է. փորձագետ