ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. 2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը ՀՀ ԶՈւ–երում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հերթական հավաքներ։
Կառավարության նիստում այսօր ընդուված որոշմամբ սահմանվում է, որ վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։
Հավաքների անցկացման նպատակն է պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումը, վերապատրաստումն ու պատրաստումը։