Ալեն Սիմոնյանը Բեռլին կմեկնի մարտի 27-ին. ովքե՞ր են ընդգրկված պատվիրակության կազմում

Ալեն Սիմոնյան
Սիմոնյանը Գերմանիա մեկնելու մասին ասել էր ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի 14-հոգանոց պատվիրակությունը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, մարտի 27-30-ը կգործուղվի Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)։ Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է ԱԺ կայքում։
Պատվիրակության կազմում ընդգրկված են Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Թադևոս Ավետիսյանը, Զարուհի Բաթոյանը, Հռիփսիմե Հունանյանը և ԱԺ աշխատակազմի 8 ներկայացուցիչ։
Ավելի վաղ Գերմանիա մեկնելու մասին Սիմոնյանն ասել էր ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Հիշեցնենք` մարտի 20-ին հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանն ընկել և կոտրել է ձեռքը։