Ուկրաինայի վերականգնման համար 411 մլրդ դոլար կպահանջվի. Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկ
Ներկա հաշվարկները մոտ 60 միլիարդ դոլարով գերազանցում են Համաշխարհային բանկի նախորդ գնահատումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ուկրաինային առնվազն 411 մլրդ դոլար է պետք վերականգնման և վերակառուցման համար։ Հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի թարմացված հաշվարկը՝ Եվրահանձնաժողովի, ՄԱԿ-ի և երկրի կառավարության հետ համատեղ: Տեղեկությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նոր գնահատումը զգալիորեն գերազանցում է սեպտեմբերյան կանխատեսումը՝ 349 միլիարդ դոլարը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։