Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել Անվտանգության խորհրդի գրասենյակի կատարած աշխատանքները

Նիկոլ Փաշինյան
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԽ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետին զեկուցել են Անվտանգության խորհրդի գրասենյակի` 2022 թվականին կատարած աշխատանքները: Քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները:
Քանի՞ խախտում է արձանագրվել 1 տարում. Փաշինյանին հաշվետվություն են ներկայացրել