Կիևին ուրանով արկերի մատակարարումը համաշխարհային ողբերգության է տանում. Վոլոդին

Վյաչեսլավ Վոլոդին
ՌԴ Պետդումայի նախագահը կարծում է, որ ԱՄՆ-ն և նրա արբանյակներն ամեն ինչ անում են, որպեսզի «մինչև վերջին ուկրաինացին» պատերազմը վերածվի «մինչև վերջին եվրոպացին» պատերազմի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Կիևին աղքատացված ուրանով զինամթերքի մատակարարումը տանում է համաշխարհային մասշտաբի ողբերգության։ Այս հայտարարությունն արել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ մտադիր է Ուկրաինային «Challenger» տանկերի հետ նաև աղքատացված ուրանի միջուկով արկեր փոխանցել։
«Այս որոշումը տանում է համաշխարհային մասշտաբի ողբերգության, որն առաջին հերթին կանդրադառնա եվրոպական պետությունների վրա»,- գրել է Վոլոդինը Telegram-յան ալիքում:
Միևնույն ժամանակ նա մտահոգություն է հայտնել Կիևի կողմից հետագայում կեղտոտ ռումբի կամ նույնիսկ «մարտավարական միջուկային զենքի» կիրառման հնարավորության վերաբերյալ։
«Եթե նման բան տեղի ունենա, հետդարձի ճանապարհ չի լինի։ Վաշինգտոնն ու նրա արբանյակները (Լոնդոն, Բրյուսել, Վարշավա և այլն) ամեն ինչ անում են, որպեսզի «մինչև վերջին ուկրաինացին» պատերազմը վերածվի «մինչև վերջին եվրոպացին» պատերազմի»,-հավելել է նա։
Կիևին աղքատացված ուրանով արկեր փոխանցելու հայտարարությունը Բրիտանիայի սադրանքն է. Զախարովա
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։