Սյունիքում մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ

Զինծառայող
Մարտին Գյուլնաջարյանը բանակին սնունդ տեղափոխող մեքենայով էր անհետացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Սյունիքում մոլորված Մարտին Գյուլամբարյանը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մարտի 22-ին ՀՀ ԶՈւ զինծառայող Մ. Գ.-ն, որը մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է հաղորդագրությունում:
MediaHub-ը զրուցել է զինծառայողի հոր հետ։
«Դիրքեր է իջել, իր հետ ամեն ինչ նորմալ է: Շնորհակալ եմ անհանգստության համար»,- ասել է Գյուլամբարյանի հայրը: Այլ մանրամասներ նա չի հայտնել:
Վերիշեն գյուղի վարչական ղեկավար Արտակ Զադայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Մարտին Գյուլամբարյանը բանակին սնունդ տեղափոխող մեքենայով է անհետացել։
«Մարտինը Խնձորեսկի բնակիչ է, 3 անչափահաս երեխաների հայր։ Որքանով տեղյակ եմ, երեխաներից մեկն էլ նոր է ծնվել»,–ասաց Զադայանը` հավելելով, որ Մարտինը մենակ է եղել մեքենայում։
Հիշեցնենք` երեկ լուր էր տարածվել, որ ադրբեջանցիներն են առևանգել զինծառայողին։