ՀՀ–ում կան փակ ճանապարհներ. որոշ հատվածներում մառախուղ է, և ձյուն է գալիս

Մառախլապատ ճանապարհ
ՆԳՆ փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է, և ձյուն է տեղում։ Գորայք-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մառախուղ է»,– ասված է հաղորդագրությունում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Սարսափելի վթար Գյումրում. երկու զոհ կա, ևս մեկի վիճակը ծայրահեղ ծանր է