ՀՀ ԱԽՔ-ը տարածաշրջանային անվտանգային հարցեր է քննարկել Իրանի փոխարտգործնախարարի հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին: Այս մասին Գրիգորյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Քննարկել ենք տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային այլ հարցեր»,–գրել է Գրիգորյանը։
Բացի այդ կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը: Կարևորվել են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը։