ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը կմեկնարկի մարտի 25–ին, Հայաստանը կներկայացնեն 11 մարզիկներ, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
Տղամարդկանց թիմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգան Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ) կազմով։
Կանանց թիմը Տարոն Թովմասյանի ղեկավարությամբ հանդես կգա Ալինա Սուքիասյան (71 կգ), Աննա Ամրոյան (76 կգ), Էմմա Պողոսյան (81 կգ) կազմով: