Հայաստան - Թուրքիա հանդիպումը կսպասարկի Իսպանիայի մրցավարական խումբը

Երևանի «Հանրապետական» մարզադաշտ
Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան - Թուրքիա հանդիպումը կսպասարկի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնող մրցավարական խումբը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Գլխավոր մրցավարը կլինի Խոսե Մարիա Սանչեսը։ Նրան կօգնեն Ռաուլ Կաբանիերոն և Ինյիգո Պրիետոն։ Չորրորդ մրցավար է նշանակվել Մարիո Մելերո Լոպեսը։
Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։ Սկիզբը՝ ժամը 21:00-ին։
Հիշեցնենք, որ հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են օրեր առաջ։