Ադրբեջանը կրակ է բացել Ճարտարում գյուղաշխատանքներ իրականացնող մարդկանց ուղղությամբ

Գյուղատնտեսական աշխատանքեր. արխիվային լուսանկար
Ճարտար քաղաքի 7 բնակիչները հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում։ Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ադրբեջանն այսօր կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարության ոստիկանությունը։

«Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչներ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ. Ջիվանյանը, Գ. Ղուկասյանը, Կ. Դավթյանը, Ա. Ադամյանը և Դ. Դավթյանը Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում»,– ասված է հաղոդրագրությունում:

Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Ադրբեջանը կեսգիշերին կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը