Վարազդատ Հարոյանը վերադարձել է Ղազախստանի «Աստանա»

Վարազդատ Հարոյան. Արխիվային լուսանկար
Օրեր առաջ Վարազդատ Հարոյանը խզել էր պայմանագիրը Կիպրոսի «Անորտոսիսի» հետ, որի կազմում հանդես էր նախորդ տարվա հուլիսից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ղազախստանի «Աստանա», որի կազմում 30 ամյա պաշտպանը 2021 թվականի փետրվարից մինչև հուլիս անցկացրել է 14 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
Օրեր առաջ Վարազդատ Հարոյանը խզել էր պայմանագիրը Կիպրոսի «Անորտոսիսի» հետ, որի կազմում հանդես էր նախորդ տարվա հուլիսից: Ներկայումս Հարոյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում նախապատրաստվում է Եվրո-2024-ի ընտրական Հայաստան-Թուրիքա հանդիպմանը, որը տեղի է ունենալու մարտի 25-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։
Հարոյանը ժամանակին հանդես է եկել Երևանի «Փյունիկում» (2009-2016), Իրանի «Փադիդեհում» (2016-2017), Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020), ռուսական «Տամբովում» (2020) ու իսպանական «Կադիսում» (2021-2022):