ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում երեկ նորածնի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Մարտի 20-ին, ժամը 15։30-ին քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դի կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգող քաղաքացին նշված տարածքում բանջար հավաքելու ժամանակ հայտնաբերել է գետնին ընկած, սավանով կիսածածկված վիճակում իգական սեռի նորածնի դի»,- ասաց Գաբրիելյանը։
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։