ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Նման հանդիպում չի նախատեսվում», - ասել է Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահի օգնականին հարցրել են նաև այն մասին, թե որքանով է իրատեսական համարում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալման հնարավորությունը:
ՌԴ նախագահի օգնականին հարցրել են նաև այն մասին, թե որքանով է իրատեսական համարում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալման հնարավորությունը:
Ուշակովը նշել է, որ Չինաստանի հետ բանակցություններում այդ հարցը չի քննարկվել։
Սի Ծինփինը Մոսկվա է ժամանել մարտի 20-ին։ Նույն օրը երկու պետությունների ղեկավարները հանդիպել են Կրեմլում` դեմ առ դեմ ձևաչափով ոչ պաշտոնական բանակցությունների համար, այնուհետև քաղաքական գործիչները շփվել են ընթրիքի ժամանակ։ Մարտի 21-ին Չինաստանի առաջնորդի այցը շարունակվում է։