Փաշինյանը Նավրոզի առթիվ շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին

Նիկոլ Փաշինյանը ասուլիսին. Արխիվային լուսանկար
Հայաստանի քրդական համայնքին Փաշինյանը մաղթել է առաջընթաց և բարի ձեռնարկների իրականացում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նավրոզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
«Բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային գեղեցիկ այս տոնը լի է նոր կյանքի, նոր հույսերի և հաջողությունների ակնկալիքով: Թող նոր տարին լինի խնդիրների հաղթահարման, խաղաղության հաստատման և բեղմնավոր աշխատանքի տարի»,–ասված է Փաշինյանի ուղերձում։
Հայաստանի քրդական համայնքին Փաշինյանը մաղթել է առաջընթաց և բարի ձեռնարկների իրականացում:
Ավելի վաղ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին։
Հավելենք, որ ՀՀ-ում քրդական համայնքի ղեկավարը Կնյազ Հասանովն է։ Նրանք ներկայացված են նաև ՀՀ Ազգային ժողովում։
Հայաստանում քրդական համայնքի թիվը 4-5000 է։ Ընդ որում, նրանց մեծ մասը նույն կրոնն է դավանում, ինչ եզդիները (Շարֆադին` արևի երկրպագության տեսակ)։ Համայնքի մի փոքր մասն իսլամ է դավանում։