Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով կժամանի Հայաստան

Ալի Բաղերին հայտնել է, որ Հայաստան է գալիս հայկական կողմի հրավերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտնել է թվիթերյան էջում։

«Դիվանագիտական համակարգի աշխատանքն ուղղված է հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասյան տարածաշրջանի առաջնահերթությանը։ Երկօրյա աշխատանքային այցով Երևան եմ մեկնում իմ հայ գործընկերոջ հրավերով»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերի վերջին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել էր Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։