ՀՀ–ում 2022 թ.–ին մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներով նախաձեռնվել է 8 քրեական վարույթ

Բռնություն
Նախաձեռնված քրեական վարույթներից 3-ը վերաբերել է աշխատանքային, իսկ 5-ը՝ սեռական շահագործմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանում 2022 թվականին մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 8 քրեական վարույթ, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Աշխատանքային և սեռական շահագործման բոլոր դեպքերը ներքին շահագործման դեպքեր են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախաձեռնված քրեական վարույթներից 3-ը վերաբերել է աշխատանքային, իսկ 5-ը՝ սեռական շահագործմանը։
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ բնակչության՝ հատկապես երիտասարդների իրազեկվածության համար դպրոցներում պարբերաբար կազմակերպել և անցկացրել են հանդիպումներ, զրույցներ:
ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) միջոցով շարունակվել է համագործակցությունը տարբեր երկրների իրավապահ մարմինների հետ՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև նշված հանցագործությունները կատարելու մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ուղղությամբ: