Հայաստանը ներկայացնող ազատ ոճային 4 ըմբիշ UWW-ի լավագույն տասնյակում են

Արսեն Հարությունյան. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է ազատ ոճի բոլոր տասը քաշային կարգերի դասակարգման հերթական վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի հավաքականից առաջին տասնյակում տեղ է գտել չորս ըմբիշ:
Երրորդ հորիզոնականում է Արսեն Հարությունյանը (61 կգ), ութերորդում ՝ Վազգեն Թևանյանը (65 կգ), չորրորդում ՝ Արման Անդրեասյանը (70 կգ) և յոթերորդում ՝ Արման Ավագյանը 79 (կգ):