Հայաստանն ու Բելառուսը կարող են խորացնել համագործակցությունը շինարարության ոլորտում

Հանդիպել են Գնել Սանոսյանն ու Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկը
Գնել Սանոսյանն ու Պյոտր Պարխոմչիկը կարևորվել են հայ-բելառուսական առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանյան շինարարական տարբեր ծրագրերին բելառուսական ընկերությունների մասնակցության վերաբերյալ հարցեր են այսօր քննարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկը, հայտնում են նախարարությունից։
«Հայաստանում շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, և շատ հաճախ շինարարական, նախագծող ընկերությունների պակաս է զգացվում։ Հետևաբար ցանկալի կլինի այս գործընթացում տեսնել նաև բելառուսական ընկերությունների»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես համագործակցությունը շինարարության, ճանապարհաշինության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում։
Կարևորվել է հայ-բելառուսական առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը։