ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի 6 ներկայացուցիչներից 4–ը հաղթանակ են տոնել, հայտնում է Շախմատի ֆեդերացիան։
Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Պոլինա Կոբակը, Աննա Սարգսյանը խաղաց ոչ ոքի, Մարիամ Մկրտչյանը պարտություն կրեց։
Նշենք, որ Պոլինա Կոբակն այս տուրում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող շախմատիստին։
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 2,5-ական միավոր և կեսական միավոր են հետ առաջատարներից։
Մարիամ Մկրտչյանն ու Պոլինա Կոբակն ունեն 2-ական միավոր։
Սարգսյանն ու Գաբոյանը վաստակել է 1,5-ական միավոր։
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 մրցափուլ։