Երկրաշարժ Դելիում. բռնցքամարտի աշխարհի առաջնության մասնակիցներին տարհանել են հյուրանոցից

Բռնցքամարտ
Երկրաշարժի հետևանքով մարզիկներից ոչ ոք չի տուժել, բոլորը վերադարձել են իրենց սենյակները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հնդկաստանի Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մասնակիցներին տարհանել են հյուրանոցից երկրաշարժի պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Telegram ալիքին։
Ավելի ուշ բոլոր մարզիկները վերադարձել են իրենց սենյակներ, տուժածներ չկան։
Հիշեցնենք` բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը, որի բոլոր 6 մասնակիցները դուրս են մնացել հետագա պայքարից։