ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Ռուս երգիչ Ստաս Պիեխան հայտնվել է հիվանդանոցում, այժմ նրա առողջական վիճակը անհանգստություն չի առաջացնում, հայտնել է ինքը՝ երգիչը սոցիալական ցանցում:
«Հիմա բոլոր թեստերն եմ հանձնում ու որակյալ բուժում եմ ստանում, իմ վիճակը բժիշկների մոտ անհանգստություն չի առաջացնում, շարժվում ենք ըստ բժշկական պլանի ։ Շնորհակալություն բոլորին ոչ անտարբեր վերաբերմունքի համար», - նշել է Պիեխան։
Հիվանդանոցից արված տեսանյութում նա հավելում է. «Ոչ ոք չի մահանում, բայց կորոնավիրուսն էլ դեռ ոչ ոք չի չեղարկել»։