Երևանի քաղաքապետարանի հերթական բարձրաստիճան պաշտոնյան է բերման ենթարկվել. ԶԼՄ

Տարոն Միրոյան. Արխիվային լուսանկար
Ըստ լրատվամիջոցի` Տարոն Միրոյանը հարցաքննվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Երևանի քաղաքապետարանի` կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին։ Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակը»։
Ըստ լրատվամիջոցի` Միրոյանը հարցաքննվել է։
Հիշեցնենք՝ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել էին Երևանի քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:
Հիշեցնենք, որ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվել է։ Նա ձերբակալվել էր մարտի 10-ին։