Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնյայի ևս ձերբակալել են

Երևանի քաղաքապետարան
Ձերբակալման մանրամասները դեռևս հայտնի չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը ձերբակալվել են։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին , որ այս պահին ակտիվ քննչական գործողություններ են ընթանում։ Այլ մանրամասներ դեռ չեն հայտնում։
Հիշեցնենք, որ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվել է։ Նա ձերբակալվել էր մարտի 10-ին։