«Արմենիա» ավիաընկերությունը վերանվանվել է

«Արմենիա» ավիաընկերության օդանավ
Ավիաընկերության հիմնադիրների խորհրդի հերթական նիստի օրակարգում եղել է այլընտրանք` կա՛մ գործունեության դադարեցում, կա՛մ ընկերության անվանափոխություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը պաշտոնապես վերանվանվել է «Էյր Դիլիջանս»։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վերանվանման պատճառն այն է, որ ոչ վաղ անցյալում Հայաստանում բացվել են մի շարք համանուն ավիաընկերություններ։ Բացի այդ, չվերթեր են բացվել նույն ուղղություններով, ուր թռիչքներ է իրականացրել «Արմենիա» ավիաընկերությունը:
«Բրենդի նմանության չարաշահումը մոլորության մեջ է գցել մեր ուղևորներին, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ավիաընկերության համբավի վրա»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ավիաընկերության հիմնադիրների խորհրդի հերթական նիստի օրակարգում եղել է այլընտրանք` կա՛մ գործունեության դադարեցում, կա՛մ ընկերության անվանափոխություն: Ընտրել են երկրորդ տարբերակը։
Հայկական շուկա մուտք գործած նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը
«Այսօր առավոտյան` ժամը 10:10-ին, իրականացվել է «Էյր Դիլիջանս» ավիաընկերության առաջին չվերթը Երևան-Մոսկվա-Երևան երթուղով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` «Արմենիա» ավիաընկերության ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերին։ Առաջին չվերթը իրականացվել է 2016 թվականի հունիսին։
Ավիաընկերությունը իրականացրել է կանոնավոր չվերթեր դեպի Լիոն, Թել Ավիվ, Բեյրութ, Մոսկվա, Վորոնեժ, Միներալնիե Վոդի: Ավիաընկերությունը իրականացրել է նաև չարտերային թռիչքներ հետևյալ ուղղություններով` Բարսելոնա, Վենետիկ, Լառնակա, Հերակլիոն, Ռոդոս, Սալոնիկ, Թեհրան, Բաղդադ, Էրբիլ:
Ուր կարելի է մեկնել հայկական ավիաընկերություններով
Այսօր Հայաստանում գործում է հինգ ավիաընկերություն՝ «Armenia»–ն (2015), « Armenia Airways»–ը (2018), «FlyOne Armenia»–ն (2019), « Fly Arna»–ն (2022), « Armenian Airlines»–ը (2022):