ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
Դեսպանի նստավայրը կլինի Բրազիլիայի մայրաքաղաքում։
Արմեն Եգանյանը ծնվել է 1968թ.–ի հունիսի 26–ին Թբիլիսիում, սովորել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում և ԵՊՀ պատմության ֆակուլտետում։
2003-2006թթ.–ին նա եղել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, 2011-2017թթ․–ին` Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
2018թ․–ի հունիս-օգոստոսին եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, 2018-2020թթ․–ին` ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետ, իսկ 2020թ-ից` ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ։