ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում բնակվող 53-ամյա կնոջը ձերբակալել են թմրանյութեր իրացնելու կասկածով։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Կինը հայտնաբերվել է և ձերբակալվել հենց Արևադաշտ գյուղում ու տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին։
Նախնական տվյալով՝ ձերբակալվածը տարբեր քաշերով թմրամիջոց է վաճառել մի խումբ անձանց։
Նրա տունը խուզարկել են և մարիխուանայի նմանվող զանգվածներ (ավելի քան 100 գրամ) ու հոգեմետ դեղահաբեր հայտնաբերել։
Ձերբակալվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։