Արևմուտքը լի է Ուկրաինայի հարցով բանակցություններ թույլ չտալու ցանկությամբ. Պեսկով

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. ԱՄՆ-ն և Եվրոպայի երկրները տրամադրված են թույլ չտալ Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների դուրս գալ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Վաշինգտոնը, եվրոպական մայրաքաղաքները, բայց առաջին հերթին՝ Վաշինգտոնը, լի են որևէ պատրվակով խաղաղ բանակցությունների դուրս գալը թույլ չտալու ցանկությամբ։ Նրանք պարզապես թույլ չեն տալիս Կիևին նույնիսկ մտածել (այդ մասին)»,-ասել է Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։
Այս կերպ նա մեկնաբանել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Մոսկվա կատարած այցի նախօրեին Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնն անընդունելի է համարում, եթե ռուս-չինական գագաթhաժողովի արդյունքներով Ուկրաինայում խաղաղության ինչ-որ կոչեր հնչեն:
Պեսկովը նշել է, որ «հիմա, երբ բոլոր դիմակները հանված են, (Արևմուտքի երկրները) ցույց են տալիս իրենց գազանի ժանիքները»։