Ապացույց չկա, բայց Չինաստանը չպետք է Ռուսաստանին զենք մատակարարի. Ստոլտենբերգ

Սի Ծինփինն ու Վլադիմիր Պուտինը
Արևմուտքում ուշադիր հետևում են Ռուսաստանի և Չինաստանի ռազմական և տնտեսական մերձեցմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Չինաստանը չպետք է զենք մատակարարի Ռուսաստանին, քանի որ դա աջակցություն կլինի «չհիմնավորված ագրեսիային» և միայն կձգձգի հակամարտությունը։ Նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ներկայացնելով 2022 թվականի տարեկան հաշվետվությունը։
Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն չունի տեղեկություններ, որոնք վկայում են Չինաստանի կողմից Ռուսաստանին զենք փոխանցելու մասին, սակայն դաշինքում նշաններ են տեսել, որ այդ հարցը կարող էր քննարկվել Մոսկվայի և Պեկինի կողմից:
«Մենք ոչ մի ապացույց չենք տեսել, որ Չինաստանը մահաբեր զենք է մատակարարում Ռուսաստանին», - ասել է Ստոլտենբերգը:
Խոսելով Մոսկվայում Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների բանակցությունների և ուկրաինական հակամարտության կարգավորման չինական ծրագրի մասին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ «Չինաստանը պետք է սկսի հասկանալ հակամարտության ուկրաինական կողմին և անձամբ կապ հաստատի նախագահ Զելենսկու հետ»:
Նա նաև նշել է, որ Արևմուտքում ուշադիր հետևում են Ռուսաստանի ու Չինաստանի ռազմական ու տնտեսական մերձեցմանը և Վլադիմիր Պուտինի ու Սի Ծզինփինի հանդիպումը գնահատում են որպես երկրների միջև կապերի խորացման հերթական քայլ:
Ստոլտենբերգը նաև բողոքել է, որ ՆԱՏՕ-ի երկրները չափազանց դանդաղ են ավելացնում իրենց ռազմական ծախսերը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի 30 երկրներից միայն 7-ն են ավելացրել իրենց ծախսերը, թեև դաշինքում հույս ունեին, որ բոլոր անդամները պետք է բարձրացնեն ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսից ավել, ինչի և կքննարկվի հուլիսին Վիլնյուսում կայանալիք հանդիպմանը:
Պուտինը չի ծրագրում հանդիպել Բայդենի հետ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո. Ուշակով
Ստոլտենբերգը նաև անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, երբ զանգվածային բողոքի ակցիաների ճնշման տակ կառավարությունը հետ կանչեց «օտարերկրյա գործակալների մասին օրենքը»: Նրա կարծիքով՝ այդ օրենքը «հակասում է Եվրատլանտյան դաշինքի ժողովրդավարական արժեքներին»։
Չինաստանի նախագահը մարտի 20-ին պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել: Այժմ Կրեմլում ընդլայնված ձևաչափով հանդիպումներ են տեղի ունենում։ Մինչ այդ Պուտինն ու Ծինփինը նեղ կազմով բանակցություններ են անցկացրել։