Անահիտ Ավանեսյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Անահիտ Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Անահիտ Ավանեսյանն ու Քնար Ղոնյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն «Առողջ հասարակություն« համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի ՌԴ` Սանկտ Պետերբուրգ։ Մարտի 22-24 կայանալիք նախարարի գործուղման հրամանը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավանեսյանի հետ ՌԴ կմեկնի նաև ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը։
Նշվում է, որ Ավանեսյանն ու Ղոնյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն «Առողջ հասարակություն« համաժողովին։
Գործուղման ծախսերը կկատարվեն ՀՀ բյուջեից։