ԱՄՆ-ն չի պատրաստվում Ուկրաինային աղքատացված ուրանով զինամթերք փոխանցել. Պենտագոն

Պատրիկ Ռայդեր. Արխիվային լուսանկար
ԱՄՆ-ն որոշել է Ուկրաինային հանձնել Abrams տանկերի ավելի հին տարբերակը՝ մատակարարումներն արագացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն չի պատրաստվում Մեծ Բրիտանիայի օրինակով Ուկրաինային աղքատացվածուրանով զինամթերք մատակարարել։ Տեղեկությունը հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին հայտնել էր, որ Լոնդոնը ռազմական օգնության փաթեթի շրջանակում Ուկրաինային աղքատացվածուրանով արկերի խմբաքանակ կհանձնի։
«Որքան գիտեմ, ոչ», - պատասխանել է Ռայդերը ԱՄՆ-ի կողմից նմանատիպ մատակարարումների մասին հարցին:
Բացի այդ, Ռայդերը հայտնել է, որ Վաշինգտոնը որոշել է Ուկրաինային հանձնել Abrams տանկերի ավելի հին տարբերակը՝ մատակարարումներն արագացնելու համար։
Նրա խոսքով՝ երեք տասնյակ Abrams M1A2-ի մատակարարման համար մոտ մեկ տարի կպահանջվեր, մինչդեռ M1A1 մոդիֆիկացիայի տանկերը կարելի է ավելի արագ պատրաստել փոխանցմանը՝ առանց մարտական հնարավորությունների լուրջ կորուստների։
Նա ավելացրել է, որ ուկրաինացիները կկարողանան տանկեր ստանալ արդեն այս տարվա աշնանը։