ՍՊԸ-ի տնօրենը ավտոմեքենայի լուսարձակներ էր գողացել

Արխիվային լուսանկար
Քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ավանի Նարեկացու թաղամասի շենքերից մեկի հետնամասում կայանված իր «Մազդա 3»-ի լուսարձակները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ավանի Նարեկացու թաղամասի շենքերից մեկի հետնամասում կայանված իր «Մազդա 3»-ի լուսարձակները, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Մարտի 17-ին Արարատի մարզի Արգավանդ գյուղի Օդանավակայանի 6-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել 24-ամյա մի երիտասարդի, որը ՍՊԸ տնօրեն է: Նա ներկայացրել է գողացած լուսարձակները: