ՌԴ-ն մնում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների հիմնական միջնորդը. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԺ նախագահը բացատրեց, թե ինչպես է տեղի ունենում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տարբերակների փոխանակումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հիմնական միջնորդը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով` Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանակումը իրականացվում է տարբեր խաղացողների, առաջին հերթին Ռուսաստանի միջնորդությամբ, որը մնում է հիմնական միջնորդը։
«Հիմնական գործողը շարունակում է մնալ Ռուսաստանը, բայց նախաձեռնություններ կան նաև ԱՄՆ-ի կողմից, դրանք բավականին ակտիվ են։ Ինչպես նաև Ֆրանսիայի կողմից»,– ասաց Սիմոնյանը։
Նշենք, որ այս պահին Մոսկվայում բանակցություններ են ընթանում ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների միջև։