Խաղաղության հասնելու մեկ ճանապարհ կա. Բլինկենը Փաշինյանի հետ զրույցից հետո գրառում է արել

Էնթոնի Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հեռախոսազրույցից հետո թվիթերյան իր էջում նման գրառում է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Այսօր խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության»,–գրել է նա։
Հիշեցնենք` վարչապետի մամուլի ծառայությունն այսօր հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր է քննարկել Էնթոնի Բլինկենի հետ, ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը։