Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Ֆուտբոլի ակադեմիայում բաց մարզում անցկացրեց, որին ներկա էին երկրպագուները։
Մեր հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում Թուրքիայի դեմ խաղին, որը կայանալու է մարտի 25–ին։
Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ։