Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան. Միրզոյան

Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը ձեռապահ մնաց որևէ մեկնաբանություն տալ ՌԴ որոշ քաղաքացիների Հայաստան մուտքի արգելքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանում չկա նպատակաուղղված հակառուսական արշավ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Իմ ասածի վառ ապացույցն են տասնյակ հազարավոր ռուսաստանցիները, որոնք բավականին խաղաղ ու հարմարավետ ապրում են Հայաստանի տարածքում, ունեն սեփական բիզնես, աշխատում են մեր երկրում և ոչ մի բողոք այդ համատեքստում չունեն»,– նշեց Արարատ Միրզոյանը։
Ինչ վերաբերում է Երևանում վերջերս տեղի ունեցած հակառուսական ցույցերին ու հավաքներին, ապա Արարատ Միրզոյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է հավաքների ազատությունը։
«Սա նորություն չէ, դուք ինքներդ կարող եք համացանցում փնտրել ու գտնել, թե Երևանում որքան հաճախ են բողոքի ակցիաներ իրականացվում, անգամ ՀՀ իշխանություններ դեմ»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է ՌԴ որոշ քաղաքացիների Հայաստան մուտքի արգելքին, ապա Արարատ Միրզոյանը ձեռապահ մնաց որևէ մեկնաբանություն տալ։