Ֆինլանդիան վեցերորդ անգամ անընդմեջ աշխարհի ամենաերջանիկ երկիրն է ճանաչվել

Հելսինկի
Առաջին անգամ ամենաերջանիկ երկրների վարկանիշը հրապարակվել է 2012 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ֆինլանդիան վեցերորդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը, առաջատարների եռյակը, ինչպես և նախորդ տարի, կազմված է հյուսիսային երկրներից։ Երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան5
Հայաստանը 79-րդն է, Ռուսաստանը՝ 70-րդը, Ուկրաինան՝ 92-րդը։ Տեղեկությունը հայտնի է դառնում համաշխարհային զեկույցի հրապարակումից: Վիճակագրությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Լիտվան առաջին քսանյակում միակ նոր երկիրն է, որը 2017 թվականից ի վեր բարձրացել է ավելի քան 30 հորիզոնականով։ Պատերազմից տառապող Աֆղանստանն ու Լիբանանը շարունակում են լինել երկու այն ամենադժբախտ երկրները, որտեղ կյանքի միջին գնահատականը ավելի քան հինգ կետով ցածր է, քան տասը ամենաերջանիկ երկրներում», - նշվում է զեկույցում։

Երջանկության համաշխարհային զեկույցի ուսումնասիրությունը օգտագործում է վեց հիմնական գործոն՝ բացատրելու համար աշխարհի տարբեր երկրներում երջանկության մակարդակի վերաբերյալ զեկույցների տարբերությունները։ Այդ գործոններն են՝ սոցիալական աջակցություն, եկամուտ, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի բացակայություն:
Զեկույցի հրապարակումը նվիրված է Երջանկության միջազգային օրվան, որը նշվում է մարտի 20-ին։