ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն այսօր հայկական անձնագրեր են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Անձնագրերը հանդիսավորությամբ նրանց են հանձնել ՀՀ անձնագրային և վիզաների վարչության կենտրոնական բաժանմունքում։
Հիշեցնենք` Գունկոն «Ուրարտուի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2022 թվականի հունիսին։