Ավելի քան 800 բեռնատար Հյուսիսային Օսեթիայում սպասում են ՌԴ-ից Վրաստան անցնելուն

Արխիվային լուսանկար
Ընդ որում, մարտի 18-ից Ռազմավիրական ճանապարհն աշխատում է բնականոն ռեժիմով և բաց է տրանսպորտի բոլոր տեսակների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ավելի քան 800 բեռնատար սպասում են Հյուսիսային Օսեթիայի տարածքում գտնվող «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան անցնելուն։ Տեղեկություն այսօր հայտնել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում ռուս-վրացական սահմանը հատել են ավելի քան 17 հազար միավոր ավտոտրանսպորտ և ավելի քան 30 հազար մարդ:
Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ գլխավոր վարչության տվյալներով՝ մարտի 18-ից Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ից Ռազմավիրական ճանապարհն աշխատում է բնականոն ռեժիմով և բաց է տրանսպորտի բոլոր տեսակների համար:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։